հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արտակարգ դեպք Երևանում. Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել «Kia Sorrento» մակնիշի ավտոմեքենայում

Արտակարգ դեպք Երևանում. Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել «Kia Sorrento» մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդ՝ Երևանի բնակիչ 64-ամյա Համազասպ Հ.-ն՝ քաղաքացիների հետ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Նաիրի Ստեփանյանն ու Կարեն Գալստյանը։

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են «Kia Sorrento» մակնշում բռնկված կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

  • Կիսվել: