երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. դատապարտյալը ցանկացել է Երևանում գործող ատամնաբուժարանի սանհանգույցից օգտվել, որտեղ հայտնաբերվել են կասկածելի իրեր

Արտակարգ դեպք՝ Երևանում. դատապարտյալը ցանկացել է Երևանում գործող ատամնաբուժարանի սանհանգույցից օգտվել, որտեղ հայտնաբերվել են կասկածելի իրեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Ազատ Ս-ից, ով հայտնել է, որ ինքը դատապարտյալ Կարեն Շ-ին բուժօգնություն ցուցաբերելու համար ուղեկցել է Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող ատամնաբուժարաններից մեկը, ով ցանկացել է այնուհետև ատամնաբուժարանի սանհանգույցից օգտվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օգտվելը, սանհանգույցը իրենց կողմից զննվել է, որտեղ էլ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ և բջջային հեռախոս։ 

Ահազանգով ժամանած ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքի խումբը՝ նշված վայրից հայտնաբերվել է 2 հատ «Այֆոն» տեսակի բջջային հեռախոս և 4 փաթեթ, որոնց մեջ եղել է 8.33 գր., 9.16գր., 6.14 գր. և 7.66 գր. «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված և 1.15 գր. «ափիոն» տեսակի թմրամիջոց: Փաստի առթիվի ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն։  Ոստիկանները պարզում են նաև, թե ինչ հանգամանքներում է նշված կասկածելի իրերը հայտնվել ատամնաբուժարանի սանհանգույցում։ 

 

  • Կիսվել: