երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ ազգությամբ թուրք 31-ամյա քաղաքացին վնասել է պարեկների ավտոմեքենան ու կոտրել «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակին

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ազգությամբ թուրք 31-ամյա քաղաքացին վնասել է պարեկների ավտոմեքենան ու կոտրել «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակին

Հունվարի 3-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում:

ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արին Բերդի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ մի քաղաքացի մոտեցել է իրենց ու բռունցքներով հարվածել Պարեկային ծառայության ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին, որից հետո քարով հարվածել և կոտրել է Արին Բերդի փողոցի 9/2 հասցեում գործող «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակուն, իսկ հետո ոտքով հարվածել է ակումբում գտնվող քաղաքացուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները տեղում վնասազերծել են այդ քաղաքացուն և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանություն տեղափոխվածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Բիլալ Աթայն է։

Իսկ «Դալի» դիսկո-ակումբում նրա կողմից հարված ստացած քաղաքացին Երևանի բնակիչ 29-ամյա Ջ. Ս․-ն Է

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը լսել է «Դալի» դիսկո-ակումբի տնօրեն Գայանե Ս․-ին, իսկ հետո Բ․ Աթայը  ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ  դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարզվում է ակումբին պատճառված վնասի չափը։

  • Կիսվել: