կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Արտակարգ դեպք՝ Երևանում. Ավան-Առինջում կայանված Mercedes-ում բռնկված հրդեհը ավտոմեքենան վերածել է մոխրակույտի

Արտակարգ դեպք՝ Երևանում. Ավան-Առինջում կայանված Mercedes-ում բռնկված հրդեհը ավտոմեքենան վերածել է մոխրակույտի

Ոստիկանության Ավանի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած հրդեհի փաստով։ Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/4 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է արվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել են ԱԻՆ ՓԾ Ավանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել բնակիչները, սակայն ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մոխրակույտի վերածված Mercedes-ը պատկանում է Երևանի բնակիչ Սոկրատ Գ-ին։ 

 

  • Կիսվել: