կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանի «Մեգա մոլ» առևտրի կենտրոնում. ՌԴ 36-ամյա քաղաքացին «զույգ կրունկների կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Արտակարգ դեպք՝ Երևանի «Մեգա մոլ» առևտրի կենտրոնում. ՌԴ 36-ամյա քաղաքացին «զույգ կրունկների կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ կրունկների կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գազարյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը ՌԴ քաղաքացի՝ 36-ամյա Սերգեյ Կուլյասովն է, ով Գայի պողոտա 16 հասցեում գործող «Մեգա մոլ» առևտրի կենտրոնում մոնտաժման աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննարկվում է քրեական վարույթի հարցը։ 

 

  • Կիսվել: