կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Զվարթնոց թաղամասում հրդեհ է բռնկվել Chevrolet մակնիշի ավտոմեքենայում

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Զվարթնոց թաղամասում հրդեհ է բռնկվել Chevrolet մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ հունվարի 9-ին, ավտոմեքենայում հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին՝ Մանուշյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Զվարթնոց թաղամասում, ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ էլ եղել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում: 

Օպերատիվորեն ժամանել են ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Դավիթ Առաքելյանն ու կրտսեր պարեկ Արամ Մելքոնյանը: 

ժամանել են նաև նույն վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանը, դասակի հրամանատար Կարեն Մանուկյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ վառվող Chevrolet մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Սարգիս Թամրազյանը, քաղաքացիներն ու պարեկները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը: 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Հրշեջների ժամանումից հետո ավագ պարեկ Դ. Առաքելյանն ու կրտսեր պարեկ Ա. Մելքոնյանը սահմանազատել են տարածքը, դեպքի վայրից հեռացրել հետաքրքրացեր քաղաքացիներին, որպեսզի հրշեջները առանց խոչընդոտի կարողանան աշխատել: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

  • Կիսվել: