չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արշակյանը Ղազախստանի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության զարգացման հնարավորությունները մի շարք ուղղություններով

Արշակյանը Ղազախստանի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության զարգացման հնարավորությունները մի շարք ուղղություններով

Digital Almaty Forum 2021 համաժողովի շրջանակներում Ղազախստանի Թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարար Մուսին Բաղդատի հետ տեսազրույցի ընթացքում քննարկեցինք երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունը թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և այլ ուղղություններով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

՛՛Քննարկեցինք նաև ԵԱՏՄ շրջանակներում թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով քաղաքացիների ու բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու առաջնահերթությունը` որպես օրինակ ունենալով նաև օրեր առաջ ներդրված «Ճանապարհորդիր առանց #COVID19» հավելվածը, որը քաղաքացիներին և գործարարներին ելումուտի հնարավորություն է տալիս Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի սահմաններում։

Ղազախստանի գործընկերոջս հրավիրեցի մասնակցելու #ArmHiTec2021 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որը Հայաստանում կանցկացվի 2021 թ․-ի մարտի 25-ից 27-ը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: