երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Արսեն Թորոսյանն այցելել է «Ձեզ համար» և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ների կենտրոններ, շփվել երեխաների ու տարեցների հետ

Արսեն Թորոսյանն այցելել է «Ձեզ համար» և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ների կենտրոններ, շփվել երեխաների ու տարեցների հետ

Արարատի մարզ կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը եղել է պետության կողմից արտապատվիրակման միջոցով  ծառայություններ մատուցող «Ձեզ համար» և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունների երեխաների զարգացման և տարեցների ցերեկային կենտրոններում։ Այս մասին հայտնում է նախարարությունը:
 
 
 
 
Նախարար Թորոսյանը շրջայց է կատարել կենտրոններում, ծանոթացել երեխաներին ու տարեցներին մատուցվող ծառայություններին, շփվել նրանց հետ։
 
 
 
«Ձեզ համար» երեխաների ցերեկային կենտրոնի աշխատակիցների և շահառուների ծնողների հետ քննարկվել են նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակի բարելավման հարցերը։
 

  • Կիսվել: