երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով. ֆինանսների նախարարություն

ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով. ֆինանսների նախարարություն

2026 թվականի հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։ Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

Դուք այս միջոցառման շահառու եք, եթե

ունեք ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք,

Ձեր անվամբ բանկում բացվել է հաշիվ և այդ հաշվին կցված է ԱՐՔԱ վճարային քարտ:

Միջոցառման հիմնական նպատակն է խթանել անկանխիկ եղանակով գործարքների կատարումը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների մասին սպառողների գիտելիքները։

  • Կիսվել: