չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արփի գյուղի մոտակայքում ավտոմեքենա է այրվել. տուժածեր չկան

Արփի գյուղի մոտակայքում ավտոմեքենա է այրվել. տուժածեր չկան

Հունվարի 7-ին, ժամը 20։05-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 166-րդ կմ-ին այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ս․ Տ․, ծնված 1983 թ․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:31-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է ավտոմեքենան` մասամբ․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացվել ճանապարհի լվացման աշխատանքներ:

  • Կիսվել: