ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված սոցիալական փաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի գումարն ուղղել ապահովագրավճարին

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված սոցիալական փաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի գումարն ուղղել ապահովագրավճարին

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված սոցիալական փաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի գումարը (ամսական 6000 դրամ) ուղղել ապահովագրավճարին:
 
Ինչպե՞ս կարող եք սոցփաթեթի գումարն ուղղել ապահովագրության հիմնադրամին:
 
Եթե Դուք Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված սոցփաթեթի շահառու եք և ուզում եք սոցփաթեթի գումարն ուղղել ապահովագրավճարին, ապա Դուք ընդամենը մեկ գործողություն ունեք անելու․ պետք է մեկ անգամ դիմում ներկայացնեք Ձեր գործատուին, ինչը հիմք կհանդիսանա փոխանցման գործընթացն ապահովելու համար։ Այդպիսով ապահովագրավճարի մի մասը կմարվի սոցփաթեթի գումարով:
 
Մեկ անգամ դիմումի ներկայացումը հանդիսանում է հաջորդող 12 ամիսների համար սոցփաթեթի գումարի փոխանցման հիմք, այսինքն՝ ամեն ամիս դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Դիմումի ձևին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.uhif.am/am/announcements/1769329071191
Փոխանցման համար նախատեսված հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.uhif.am/am/requisites

  • Կիսվել: