կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Առողջության համապարփակ ապահովագրության ուսումնասիրության նպատակով ԱԺ պաատգամավորները կմեկնեն Սլովակիա

Առողջության համապարփակ ապահովագրության ուսումնասիրության նպատակով ԱԺ պաատգամավորները կմեկնեն Սլովակիա

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը և նույն հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը նոյեմբերի 7-11-ը աշխատանքային այցով կլինեն Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավայում։

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։ Պատգամավորների այցի նպատակը առողջության համապարփակ ապահովագրության ուսումնասիրությունն է։ Միջոցառումը նախաձեռնել է Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)։

 

  • Կիսվել: