կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Առողջապահության փոխնախարարը այցելել է Գորիսի հյուրանոցներում գտնվող Արցախի բնակիչներին

Առողջապահության փոխնախարարը այցելել է Գորիսի հյուրանոցներում գտնվող Արցախի բնակիչներին

Լաչինի միջանցքի փակման հետևանքով Գորիսի հյուրանոցներում գտնվող Արցախի բնակիչներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նա հետաքրքրվել է մինչ օրս հասցեագրված նրանց կարիքների լուծման ընթացքով:

Փոխնախարարը նաև այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, հանդիպում ունեցել բուժանձնակազմի հետ, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր:

  • Կիսվել: