ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Առողջապահության նախկին նախարարը առաջարկում է դիմահար կրակոցով ոչնչացնել օրինախախտ երիտասարդին

Առողջապահության նախկին նախարարը առաջարկում է դիմահար կրակոցով ոչնչացնել օրինախախտ երիտասարդին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը, որը Արսեն Թորոսյանի խորհրդականն էր, երբ Թորոսյանը առողջապահության նախարար էր, ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է պարեկների գործողությունները այսօր Հրապարակում տեղի ունեցած արտակարգ դեպքի վերաբերյալ: Սարգսյանը, մասնավորապես, գրել է, որ պարեկների գործողությունները պետք չէ թերագնահատել:

«Ի վերջո քաղաքի կենտրոն, բազմամարդ փողոցներ, ու նման անկառավարելի վարորդ, կարծում եմ պետք էր զգույշ գործել, ցանկացած պահի հնարավոր է բախվեր այլ մեքենաների կամ բազմաթիվ մարդկանց վրաերթի ենթարկեր փախուստի դիմելուց»,-գրել է Թորոսյանի նախկին խորհրդականը:

Նրա գրառման տակ մեկնաբանություն է թողել հենց ինքը` նախկին նախարար, այժմ` պատգամավոր Արսեն Թորոսյանը. «Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»:

Աշոտ Սարգսյանն էլ իր նախկին ղեկավարի «հումանիստական» գրառմանը որոշել է հումորով արձագանքել. «Arsen Torosyan ջան ու էլի մեր առողջապահությունը պիտի իրան «հետ բերեր», որ դատվեր»: 

Ըստ «Հրապարակի»

  • Կիսվել: