կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Առողջապահության նախարարը ՄԱԿ երևանյան գրասենյակի առջև տեսակցել է Արտակ Բեգլարյանին

Առողջապահության նախարարը ՄԱԿ երևանյան գրասենյակի առջև տեսակցել է Արտակ Բեգլարյանին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր տեսակցել է ՄԱԿ երևանյան գրասենյակի առջև այս օրերին նստացույց հայտարարած Արցախի պետնախարարի խորհրդարանական Արտակ Բեգլարյանին։ Այս մասին InfoPort.am-ին հայտնել է ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Ավանեսյանն Արտակ Բեգլարյանի հետ զրուցել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և դրա հետևանքով՝ մարդու իրավունքների ոտնահարման մասին։

Զրուցի ընթացքում շեշտվել է, որ Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝  Լաչինի միջանցքը:

 

  • Կիսվել: