ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առնվազն տարրական դասարանների համար նախատեսվում է գործարկել սննդի ծրագիրը

Առնվազն տարրական դասարանների համար նախատեսվում է գործարկել սննդի ծրագիրը

 Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով կիրառվող հակահամաճարակային կանոնների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցներում սննդի կետից օգտվելու վերաբերյալ փոփոխություններ է նախատեսում:

Ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ առնվազն տարրական դասարանների համար նախատեսվում է գործարկել սննդի ծրագիրը:

«Նախորդ տարվա կարգավորմամբ, արդեն իսկ թույլատրված էր ու կար մի սահմանափակում, որ կարող էին իրականացնել ուղղակի վաճառք: Այս սահմանափակումը չէր գործում միայն մասնագիտացված դպրոցներում ու հատուկ դպրոցներում, որտեղ երեխաները կարող են շուրջօրյա կամ երկարաժամկետ գտնվել: Այժմ մենք փոխում ենք այս կարգավորումները, որպեսզի առնվազն տարրական դասարանների համար սննդի ծրագիրը կարողանանք գործարկել»,- նշեց Անդրեասյանը:

  • Կիսվել: