Արմեն Խանդիկյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Երևանի ավագանին բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին շնորհեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։
55 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ քվարկությամբ Երևանի ավագանին հավանության արժանացրեց նախագիծը։
Ներկաները ծափողջույններով շնորհավորեցին Արմեն Խանդիկյանին։