շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Armed eHealth» բջջային հավելվածի «Իմ այցերը» բաժնում քաղաքացին կարող է տեսնել նախկինում կատարած այցերը

«Armed eHealth» բջջային հավելվածի «Իմ այցերը» բաժնում քաղաքացին կարող է տեսնել նախկինում կատարած այցերը

«Armed eHealth» բջջային հավելվածի «Իմ այցերը» բաժնում քաղաքացին կարող է տեսնել նախկինում կատարած այցերը և ստուգել դրանց իսկությունը, իրազեկում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նպատակներից մեկը հենց բազաների ճշգրտումն է և անճշտությունների հայտնաբերումը: Կարևոր է, որ անձն իր անվան տակ ունենա միայն ճշգրիտ տեղեկություն, թե պետպատվերի կամ սոցիալական փաթեթի շրջանակում ո՞ր բուժհաստատությունում, ե՞րբ և կոնկրետ ո՞ր բժշկի մոտ ինչպիսի՞ ծառայություն է ստացել, ինչպես նաև՝ պետության կամ ապահովագրական ընկերությունների կողմից դրա համար որքա՞ն է վճարվել:

Արտացոլվում են նաև քաղաքացու կողմից վճարված այցերը։ Տեղեկությունը հասանելի է բացառապես այց կատարած և բուժծառայություն ստացած անձին:

Իրականությանը չհամապատասխանող դեպքեր հայտնաբերելու պարագայում օգտվողը կարող է զանգահարել ՀՀ ԱՆ թեժ գիծ ծառայություն` 8003 հեռախոսահամարով:

  • Կիսվել: