կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմավիրի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Իրանի Դիմադրության ճակատի նահատակ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին

Արմավիրի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Իրանի Դիմադրության ճակատի նահատակ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին

Հայաստանի Հանրապետության Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Քերմանի նահատակների շիրիմներին և հարգանքի տուրք է մատուցել Դիմադրության ճակատի հրամանատար՝ նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին, գրում է parstoday.com-ը: 

Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի՝ Քերման կատարած ծրագրերից էին՝ Քերմանի և Արմավիրի քույր քաղաքներ հայտարարելը, Քերմանի նահանգապետի և նահանգի տնտեսական ակտիվիստների հետ հանդիպումը, Քերմանի պատմական և զբոսաշրջային վայրեր այցելելը: Հայաստանի Արմավիր քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 40 կիլոմետր հեռավորության վրա։

  • Կիսվել: