ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է

Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է

Նոյեմբերի 18-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Համլետ Սլոյանը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, խոշոր ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով:

Նշենք, որ նոյեմբերի 15-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արազափ-Վարդանաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Արմավիրի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Զավեն Նազարեթյանի վարած MAN մակնիշի բեռնատարն ու 18-ամյա Համլետ Սլոյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «06»-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն։

Նրան ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները և իրենց ավտոմեքենայով էլ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել էին Երևանի հիվանդանոցներից մեկը։

 

  • Կիսվել: