ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմավիրի մարզում. բախվել են Nissan Murano-ն ու Opel Zafira-ն, կա 1 զոհ, 2 վիրավոր, Nissan-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Արմավիրի մարզում. բախվել են Nissan Murano-ն ու Opel Zafira-ն, կա 1 զոհ, 2 վիրավոր, Nissan-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Վարդան Ազատյանի վարած Opel մակնիշի և  26-ամյա Հռիփսիմե Խաչատրյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։ 

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհին՝ Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամա Մարիաննա Ավագյանն ու Opel-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Դավիթ Շահինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ավագ քննիչ Ս. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել  են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Nissan-ը դեպի Վաղարշապատ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին։ 

  • Կիսվել: