հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արմավիրի մարզում ավտովթարի հետևանքով յոթ տուժածից երկուսը գանգուղեղային տրավմայով տեղափոխվել է Երևան․ ԱՆ

Արմավիրի մարզում ավտովթարի հետևանքով յոթ տուժածից երկուսը գանգուղեղային տրավմայով տեղափոխվել է Երևան․ ԱՆ

Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան, hայտնում են Առողջապահության նախարարությունից։

5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի բկ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։

Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է։

Հիշեցնենք, որ այսօր բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:

 

  • Կիսվել: