չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արմավիրի մարզի մի քանի գյուղերում մեկ օրով ջուր չի լինի

Արմավիրի մարզի մի քանի գյուղերում մեկ օրով ջուր չի լինի

Փետրվարի 8-ին ժամը 12:00-ից մինչև փետրվարի 9-ը ժամը 12:00-ն  կդադարեցվի Արմավիրի  մարզի՝ Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Այգեշատ գյուղերի և Թռչնաֆաբրիկա բանավան տարածքի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

« «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին ժամը 12:00-ից մինչև փետրվարի 9-ը ժամը 12:00-ն  կդադարեցվի Արմավիրի  մարզի՝ Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Այգեշատ գյուղերի և Թռչնաֆաբրիկա բանավան տարածքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: