Արմավիրի ԲԿ-ում ապահովագրության շրջանակում մեկ ամսում 320 ստացիոնար դեպք է սպասարկվել. Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոն: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
՛՛Ապահովագրության շրջանակում այս մեկ ամսում 320 ստացիոնար դեպք է սպասարկվել:
Միայն վնասվածքաբանական բաժանմունքում 40 վիրահատություն է իրականացվել, վիրաբուժական պրոֆիլով` 57, թերապևտիկ ստացիոնար բուժում է ստացել 100-ից ավելի քաղաքացի՛՛,-գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ:


