չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արման Թաթոյանը ցավակցել է ՌԴ Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարին՝ Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված

Արման Թաթոյանը ցավակցել է ՌԴ Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարին՝ Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովային՝ Կազան քաղաքի «Թիվ 175 գիմնազիայում» այսօր տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:

«Ընդունեք իմ խորին ցավակցությունները Կազան քաղաքի «Թիվ 175 գիմնազիայում» տեղի ունեցած ողբերգական կրակոցների կապակցությամբ:

Այս ողբերգական իրադարձությունը, որը խլել է մարդկային 9 կյանք, ցնցել է մեզ բոլորիս:
Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին, մաղթում եմ հոգու տոկունություն այս դժվար պահին և բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»,- մասնավորապես ասված է ցավակցական հեռագրում։

Հիշեցնենք, որ այսօր Կազանի դպրոցներում մեկում տեղի է ունեցե հրաձգություն, որի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ:

 

  • Կիսվել: