կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արջի հափշտակության դեպք՝ Հաղթանակ թաղամասից․ կատարվում է նախաքննություն

Արջի հափշտակության դեպք՝ Հաղթանակ թաղամասից․ կատարվում է նախաքննություն

Անհայտ անձինք խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տեղափոխել են Հաղթանակ թաղամաս 53 տեղամասի 5 հասցեում գտնվող արջին, գրում է Aravot.am-ը:

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ստացվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչությունից ստացված դիմումը, որ որպես միջնորդ` Գևորգ Ս․-ն բնապահպանության և ընդերքի տեսչություն դիմում է ներկայացրել Հաղթանակ թաղամաս 53 տեղամասի 5 հասցեում գտնվող արջին տեղափոխելու համար, սակայն բնապահպանության և ընդերքի տեսչության աշխատակիցների՝ վերոհիշյալ հասցե այցելության ժամանակ պարզվել է, որ անհայտ անձինք խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով նշված հասցեից տեղափոխել են արջին:

Այս մասին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնից հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն։

Այժմ կատարվում է նախաքննություն։ 

  • Կիսվել: