երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
«Առինջ Մոլ»–ից 46-ամյա տղամարդը «այրվածք 2-րդ աստիճան, սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ հոսպիտալացվել է

«Առինջ Մոլ»–ից 46-ամյա տղամարդը «այրվածք 2-րդ աստիճան, սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հրդեհի հետևանքով «այրվածք 2-րդ աստիճան, սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Մայիս Հ․-ն է։

Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ Մայիս Հ․-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 12։10-ի սահմաններում «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում գտնվող թիվ 7 և 8 պահեստներում էլեկտրական մալուխների կարճ միացումից առաջացած հրդեհը մարելիս։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

  • Կիսվել: