հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
«Առինջ մոլ»-ի մոտ բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Volkswagen»-ը. կա վիրավոր

«Առինջ մոլ»-ի մոտ բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Volkswagen»-ը. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են «Հրազդան» բժշական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Տարածքը սահմանազատել են պարեկները: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը շտապօգնության վարորդն է։

  • Կիսվել: