կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Առինջ գյուղի սկզբնամասում Opel-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում

Առինջ գյուղի սկզբնամասում Opel-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Առինջ-Գետարգել ավտոճանապարհին, Առինջ գյուղի սկզբնամասում դուրս  եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Վարդան Վարյանն ու Տիգրան Բունիաթյանը։ 

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: