շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արհավիրքի ժամանակ պետք է օգնենք. Աղազարյանը՝ Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին

Արհավիրքի ժամանակ պետք է օգնենք. Աղազարյանը՝ Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անհարմար է զգում պատասխանել հարցին, թե ինչո՞ւ թուրքերը մարդասեր չեն հայերի նկատմամբ, մինչդեռ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա եւ Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Հարցին՝ անհարմա՞ր չի զգում, որ իշխանությունը թուրքերին օգնելու համար փրկարարներ է ուղարկում, Հովիկ Աղազարյանը կոշտ արձագանքեց լրագրողին.

«Ձենդ կտրի, թող խոսեմ։ Պատերազմի ժամանակ, երբ թշնամին գերի է ընկնում եւ վիրավորվում, դու պարտավոր ես բուժել նրան, մենք պատերազմական իրողությունների մեջ ենք, բայց արհավիրքի ժամանակ պետք է օգնենք...»։

  • Կիսվել: