չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Արգելափակումից դուրս է բերվել 63 ավտոմեքենա, 141 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն

Արգելափակումից դուրս է բերվել 63 ավտոմեքենա, 141 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն

Նոյեմբերի 26-ին, ժամը 15։24-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ 

Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 63 տրանսպորտային միջոց և 141 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

  • Կիսվել: