շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Արգել գյուղում այրվել են մոտ 160 հակ և 3 տոննա կուտակած անասնակեր (թարմացված)

Արգել գյուղում այրվել են մոտ 160 հակ և 3 տոննա կուտակած անասնակեր (թարմացված)

Նոյեմբերի 12-ին, ժամը 14:18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղում՝ տներից մեկի բակում, այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 21:25-ին: Արգել գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում այրվել են ծածկը (մոտ 32 քմ), մոտ 160 հակ և 3 տոննա կուտակած անասնակեր:

 

 

  • Կիսվել: