չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Արգավանդի խաչմերուկում բախվել են 37-ամյա վարորդների BMW-ն և Opel Astra-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում

Արգավանդի խաչմերուկում բախվել են 37-ամյա վարորդների BMW-ն և Opel Astra-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 09։30-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել են 37-ամյա Էդգար Ս․-ի վարած BMW մակնիշի և 37-ամյա Դավիթ Գ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: