երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Գյումրիում հայտնաբերվել է տղամարդու դի և անգիտակից վիճակում գտնվող կին. վերջինը հիվանդանոցում մահացել է

Գյումրիում հայտնաբերվել է տղամարդու դի և անգիտակից վիճակում գտնվող կին. վերջինը հիվանդանոցում մահացել է

Փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Փրկարարները բացել են Գյումրի քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկի դուռը, որտեղ հայտնաբերվել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Կարապետ Հ․-ն՝ մահացած վիճակում և 83-ամյա Լենա Ղ․-ն՝ անգիտակից վիճակում, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

  • Կիսվել: