չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Արեգակի հակառակ կողմում կրկնակի մեծ պայթյուն է արձանագրվել

Արեգակի հակառակ կողմում կրկնակի մեծ պայթյուն է արձանագրվել

Արեգակի՝ Երկրի կողմից չդիտարկվող կողմում հունվարի լույս 24-ի գիշերն արձանագրվել է կրկնակի մեծ պայթյուն։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

«Անցած գիշեր Արեգակի հակառակ կողմում գրանցվել է շատ մեծ կրկնակի պայթյուն։ Այդ կողմում տակավին չկա որևէ արբանյակ, և կարելի է միայն կռահել, թե ինչ է տեղի ունեցել»,-նշված է լաբորատորիայի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ակտիվության ենթադրյալ կենտրոնները տեսանելի կլինեն Երկրից, եթե դրանք պահպանվեն հինգ օր։

  • Կիսվել: