ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արեգ Միքայելյանը վերընտրվել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում

Արեգ Միքայելյանը վերընտրվել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սեպտեմբերի 20-ի նիստում ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, Արեգ Միքայելյանը ներկայացրել է Բյուրականի աստղադիտարանի զարգացման ծրագիրը: Նա նշեց Բյուրականի աստղադիտարանի 2022-2030թթ., 2022-2040թթ. ռազմավարությունների մշակման անհրաժեշտության մասին, կարևորեց միջճյուղային գիտությունների զարգացումը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և բուհերի հետ համագործակցությունը, միջազգային խոշոր ծրագրերին մասնակցությունը, երիտասարդ մասնագետների ներգրավումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: