շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին

Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գուրգեն Աֆրիկյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Շնորհավորելով Գուրգեն Աֆրիկյանին՝ նախարարը կարևորել է Պրոբացիայի ծառայության անկյունաքարային դերը վերասոցիալականացման տեսանկյունից, ընդգծել է Ծառայության ճանաչելիության բարձրացման և կարողությունների զարգացման նշանակությունը:

Գուրգեն Աֆրիկյանը երախտագիտություն է հայտնել վստահության համար՝ հավաստիացնելով, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Արամ Նիկոյանին կատարած աշխատանքի համար՝ մաղթելով հետագա հաջողություն:

Սրբուհի Գալյանը նորանշանակ պետի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել Պրոբացիայի ծառայությունում։

Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանի կենսագրական տվյալները՝ այստեղ:

  • Կիսվել: