երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Առցանց հանդիպում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչի հետ

Առցանց հանդիպում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչի հետ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն առցանց հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեյի հետ։

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը, «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ՊԳԿ ծրագրի համակարգող Ա․ Հայրապետյանը, Ռաթոնի, Տարածաշրջանային գրասենյակի անտառային գծով պատասխանատու Ն․ Ուինկլերը։

Ողջունելով գործընկերներին, նախարար Սիմիդյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա նշել, որ նախարարի կարգավիճակում արդեն հասցրել է ծանոթանալ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Շրջակա միջավայրի նախարարության համագործակցության օրակարգին։
«Երկու կառույցների միջև առկա է արդյունավետ համագործակցության լայն շրջանակ և փոխգործակցության լավ նախադեպեր, ինչը նշանակում է, որ առաջիկայում ևս կարող ենք բավական հեռանկարային համագործակցություն իրականացնել,-նշել է նախարարը և անդրադարձել մասնավորապես անտառածածկ տարածքների պահպանության, դրանց ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրների շուրջ համագործակցությանը։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)-ի հետ նախարարությունն իրականացնում է «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը։

Ծրագիրն ուղղված է մոտ 5,700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով անտառների կայուն կառավարում առնվազն 135,800 հեկտար անտառների դեպքում և ածխածնի կլանման կարողության ավելացում առնվազն 18.8 մետրական տոննա ածխածնի չափով (20 տարի) և արտանետումների պակասեցում 200,000 տոննա ածխածնի չափով (20 տարի)։ Թիրախային տարածքներ են ընտրվել Հայաստանի հյուսիսում Լոռու մարզը և հարավում Սյունիքի մարզը՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, նրանց՝ կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև կարևոր անտառային էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։ Ագրոանտառաբուծության ոլորտներում ներդրումների և կարողությունների զարգացման միջոցով ծրագիրը ջանքեր կգործադրի անտառային տարածքների ընդլայնման և ածխածնի քանակների նվազեցման ուղղությամբ՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը, նպաստելով անտառվերականգնմանը և անտառապատմանը, և, վերջապես, ներդնելով անտառների կայուն և կլիմային հարմարված կառավարման գործելակերպեր:

Քննարկվել է նաև՝ «Հայաստանում հողերի դեգրադացման չեզոքացման (ՀԴՉ) հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ հողերի կայուն կառավարման և դեգրադացված մարգագետինների վերականգնման միջոցով» ծրագիրը։
Նախարարը նշել է, որ դեգրադացված հողերի վերականգնումը կնպաստի ոչ միայն անտառածածկ տարածքների վերականգնմանը, այլ նաև ագրոէկոլոգիայի զարգացմանը։
Նախարար Հակոբ Սիմիդյանն անձամբ իր և Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել հետևողական լինել ծրագրերի անխափան ընթացքին և արդյունքներին միտված հանձնառություններին։
«Շրջակա միջավայրի նախարարությունը շահագրգռված է ծրագրերի տրամաբանական և արդյունավետ շարունակությամբ, դրանց իրականացման արդյունքում ոլորտումն բազմաթիվ խնդիրներ լուծումներ կստանան՝ ի նպաստ շրջակա միջավայրի կայուն և դինամիկ զարգացման։,-նշել է նախարարը։

Возможно, это изображение (6 человек, люди сидят и текст)

  • Կիսվել: