շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախյան վերջին պատերազմի մասին լուսանկարների շարքը Տոկիոյում մրցանակի է արժանացել

Արցախյան վերջին պատերազմի մասին լուսանկարների շարքը Տոկիոյում մրցանակի է արժանացել

Չեխ լրագրող և լուսանկարիչ Լենկա Կլիցպերովան արժանացել է "Tokyo International Foto Awards 2021" մրցույթի մրցանակին՝ Լեռնային Ղարաբաղում 2020-ի 44-օրյա պատերազմի (հայկական անվանում Արցախ) վավերագրական լուսանկարների շարքի համար:

Ֆոտոմրցույթի պաշտոնական կայքում հաղորդվում է, որ Կլիցպերովան արժաթի մեդալի է արժանացել "խմբագրական հոդված/Հակամարտություն" անվանակարգում:

"Ես հրաշալի Սուրբ Ծննդյան նվեր եմ ստացել Տոկիոյից։ Ես արծաթ են ստացել "Tokyo International Photo Awards" արարողության ժամանակ։ Ես շատ ժամանակ չունեմ, որպեսզի մանրամասն ուսումնասիրեմ մրցանակս, բայց լուսանկարներն իրոք հրաշալի են",- գրել է լուսանկարիչը Instagram-ի իր պաշտոնական էջում։

Շարքը բաղկացած է 9 լուսանկարից, որոնք արվել են Լեռնային Ղարաբաղում 2020թ.հոկտեմբերից մինչեւ 2021թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում:

Լուսանկարներում պատկերված են հայ զինվորները, որոնք ստացել են ծանր վնասվածքներ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, ովքեր կորցրել են առօրյա կենցաղ, տներ, ընտանիքներ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: