չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախյան ռազմական գործողությունների մասնակիցները հնարավորություն են ունեցել անվճար ստանալ տեխնոլոգիական կրթություն

Արցախյան ռազմական գործողությունների մասնակիցները հնարավորություն են ունեցել անվճար ստանալ տեխնոլոգիական կրթություն

Արցախյան ռազմական գործողությունների մասնակիցները 2022 թվականի «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հնարավորություն են ունեցել 5 ուղղությամբ անվճար ստանալ տեխնոլոգիական կրթություն: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 
 
Դիմորդների թիվը 295 է, որոնցից Երևանից՝ 136, մարզերից և Արցախի Հանրապետությունից՝ 159:
 
Ներկայումս սովորում է 135 մասնակից, որոնցից Երևանից՝ 65 մասնակից, մարզերից և Արցախի Հանրապետությունից՝ 70 մասնակից:

  • Կիսվել: