երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վահե Մելիքսեթյանը

Արցախում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վահե Մելիքսեթյանը

Խորը կսկիծով հայտնում ենք ,որ 08.10.20 -ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը: Այս մասին ասված է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հայտարարությունում։

 

Տաղանդավոր գիտնականի ,փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։
Մեր զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի ընկերոջ ընտանիքին։

Հավերժ փառք քեզ, մեր հերոս ընկեր։

 

  • Կիսվել: