կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արցախում COVID-19 -ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է

Արցախում COVID-19 -ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:

COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, երկուսինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 3175 փորձանմուշի հետազոտություն:

  • Կիսվել: