ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Արցախից Հայաստան տեղափոխված հիվանդները ստանում են իրենց անհրաժեշտ նեղ մասնագիտական բուժօգնությունը. ՀՀ ԱՆ

Արցախից Հայաստան տեղափոխված հիվանդները ստանում են իրենց անհրաժեշտ նեղ մասնագիտական բուժօգնությունը. ՀՀ ԱՆ

Արցախն արդեն 38-րդ օրն է շրջափակման մեջ է: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահական կենտրոններից ծանր վիճակում գտնվող հիվանդները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին՝ մինչ այս հայաստանյան բժշկական կենտրոններում բուժում էին ստանում 28 հոգի և բոլորն ստանում են իրենց անհրաժեշտ նեղ մասնագիտական բուժօգնությունը։ 

Նշվում է նաև, որ Հայաստանում տեղափոխված հիվանդները ստանում են անվճար բուժօգնություն:

  • Կիսվել: