շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի ժողովրդի և իմ անունից ցավակցում եմ հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին․ Արայիկ Հարությունյան

Արցախի ժողովրդի և իմ անունից ցավակցում եմ հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցել է հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին։

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։ Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»,- գրել է նա ֆեյսբուքում։

  • Կիսվել: