ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Արցախցիները մեր կարիքն ունեն». ուսանողները բողոքի երթով շարժվում են դեպի Կառավարության շենք (ուղիղ)

«Արցախցիները մեր կարիքն ունեն». ուսանողները բողոքի երթով շարժվում են դեպի Կառավարության շենք (ուղիղ)

Ուսանողներն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Երեւանի պետական համալսարանի շենքի մոտից բողոքի երթ են անցկացնում դեպի Կառավարության շենք: Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու ուղղությամբ: Ուսանողները որոշել են պահանջագիր ներկայացնել կառավարությանը՝ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Ակցիայի մասնակիցներից արցախցի ուսանողուհի Մարիամ Հայրյանը նշեց, որ արդեն 8 օր է, որ Արցախը շրջափակման մեջ է եւ գանլով իրավիճակն ավելի է բարդանալու, քանի որ կարիքները գնալով ավելանում են. «Պետք է ամեն կերպ օգնենք 120 հազար մարդկանց, որովհետեւ իրենք իրոք մեր կարիքն ունեն: Հայաստանը պետք է լինի Արցախի կողքին, լավ է, որ ուսանողը միանում է մեր պայքարին, որ փորձենք օգնել Արցախ աշխարհին: Իմ ընտանիքը, բոլոր հարազատները Արցախում են, իրենք մեզ փոխանցում են, որ ավելի ակտիվ լինենք: Բոլորիս ներկայությունն այս ցույցերին շատ կարեւոր է: Կանգնենք Արցախի կողքին եւ իմանանք, որ կարեւոր գործ ենք անում: Հուսանք ճանապարհը մինչեւ Ամանոր կբացվի եւ ես Նոր տարին ինչպես ամեն տարի, կտոնեմ իմ տանը»,-ասաց նա:

  • Կիսվել: