ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Արցախ Էյր Ֆեստ» օդային փառատոնը կկազմակերպվի համավարակը հաղթահարելուց հետո

«Արցախ Էյր Ֆեստ» օդային փառատոնը կկազմակերպվի համավարակը հաղթահարելուց հետո

«Արցախ Էյր Ֆեստ» օդային փառատոնը կկազմակերպվի համավարակը հաղթահարելուց հետո։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից ։

Նշվում է, որ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների Նախարար Լևոն Գրիգորյանը հուլիսի 22-ին հանդիպել է «Յելլ էքստրիմ պարկ»-ի հիմնադիր և «Արցախ Էյր Ֆեստ» (Artsakh Airfest) օդային փառատոնի համահեղինակ՝ Տիգրան Չիբուխչյանի հետ, որին ներկա էր քաղավիացիայի բաժնի պետ Սամվել Թավադյանը: Քննարկվել է արցախյան օդային փառատոնի հետ կապված հարցեր:

Այս տարի, համավարակով պայմանավորված հետաձգվել է Artsakh Airfest-ը՝ հույս ունենալով այն կազմակերպել առաջինը՝ համավարակը հաղթահարելուց հետո: Հանդիսատեսը այս տարի Արցախի երկինքը կվայելի առավել մեծ քանակությամբ թռիչքային միջոցներով և նոր օդային տեխնիկայով:

Օդային փառատոնի կազմակերպիչներն են Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը, ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը, Yell Extreme Park-ը, SKY CLUB - Paragliding in Armenia-ն և Skyball-ը:

 

  • Կիսվել: