երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Առատ ձյան և անբարենպաստ եղանակի պատճառով Երևանի մի փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր

Առատ ձյան և անբարենպաստ եղանակի պատճառով Երևանի մի փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր

Վերջին օրերի առատ ձյան և անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով Երևանի մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

«Երեկ գիշերային ժամերին իրականացվել են, և այսօր էլ կշարունակվեն աշխատանքներ․ կկիրառվեն տեղային լուծումներ՝ երթևեկության անվտանգությունն ու ճանապարհների անցանելիությունը ապահովելու նպատակով։ Եղանակային պայմանների բարելավումից հետո կմեկնարկեն Երևանի փողոցների փոսային նորոգման հիմնական աշխատանքները»,- գրել է Երևանի քաղաքապետի տեղակալը։

 

  • Կիսվել: