ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արարատի մարզում Toyota Harrier մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Արարատի մարզում Toyota Harrier մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ բնակավայրի 1-ին փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղու 1-ին փողոցի սկզբնամասում կայանված Toyota Harrier մակնիշի ավտոմեքենայում, ու մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։

  • Կիսվել: