կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արարատի մարզում Nissan-ը բախվել է գովազդային վահանակի սյանը, կոտրել այն ու կողաշրջվել․ վիրավոր կանայք հոսպիտալացվել են

Արարատի մարզում Nissan-ը բախվել է գովազդային վահանակի սյանը, կոտրել այն ու կողաշրջվել․ վիրավոր կանայք հոսպիտալացվել են

Հունվարի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Մարինե Գ․-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը, կոտրել այն և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով վարորդ Մարինե Գ․-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 19-ամյա Օվսաննա Հ․-ն և 21-ամյա Միլենա Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: