շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում բախվել «Mercedes», «Volkswagen Golf» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 
 

  • Կիսվել: